Թեև Եգիպտոսում խառնակ վիճակ է, սակայն տուր-պատվերներ կան
04/07/2013 21:09

Թեև Եգիպտոսում խառնակ վիճակ է, սակայն տուր-պատվերներ կան

Վերջին օրերին Եգիպտոսում բազմամիլիոնանոց ցույցեր էին: Ցուցարարները պահանջում էին նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Այսօր արդեն Եգիպտոսը ժամանակավոր նախագահ ունի, նոր նախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ Ալդի Մահմուդ Մանսուրը: Վաղը տեղի կունենա նրա երդմնակալությունը: Մի խոսքով՝ երեկ գիշերը Եգիպտոսում տեղի ունեցավ հեղափոխություն:

Եգիպտոսի հանգստավայրերը հայ զբոսաշրջիկներին ևս գրավում են, և վերջին տարիներին այս երկրի ծովափնյա հանգստավայրերում մեծ թվով հայ զբոսաշրջիկներ են հանգստացել: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, կա՞ն արդյոք տուր-պատվերներ դեպի Եգիպտոսի ծովափնյա հանգստավայրերը: Այս հարցով Aysor.am-ը դիմեց մի քանի տուրիստական կազմակերպությունների:

«Մագա Թրեվլ» ընկերությունից պատասխանեցին, որ չունեն պատվերներ, մեկ-երկու անգամ դիմել են, սակայն մարդկանց մոտ մտավախություն կա` գնալ-չգնալ, քանի որ Եգիպտոսում իրավիճակը հանգիստ չէ. թեև դիմողներ եղել են, սակայն պատվերները չեն հաստատել:

Նաև տեղեկացրեցին, որ մարդ կա, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Եգիտոսում, կան մարդիկ ովքեր տեղյակ են, սակայն կոնկրետ չեն պատկերացնում, թե որտեղ կարող են գնալ, որտեղ` ոչ. Տեղյակ չեն, որ էքսկուրսիան սահմանափակ է, չեն կարող այցելել, օրինակ, բուրգեր և այլն:

«Հայք ավիայից» պատասխանեցին, որ վերջին անգամ պատվերներ Եգիպտոսի համար ունեցել են Ամանորին, իսկ «Օլիգո» ընկերությունից ասացին, որ իրենց համար դժվար է պատասխանել` պատվերներ եղել են, թե ոչ:

«Թրավլինգ.էյէմ» տուրիստական գործակալությունից պատասխանեցին, որ մեծ քանակությամբ պատվերներ կան դեպի Եգիպտոսի հանգստավայարեր. «Մենք տեղեկացնում ենք, որ անվտանգության համար պաատսխանատու չենք, մենք պատասխանատու ենք տրասնպորտի համար, եթե զբոսաշրջիկները հյուրանոցի տարածքից դուրս չեն գալիս, քաղաքի կենտրոն չեն գնում, անվտանգ է»:

Վերջին օրերին գործակալությունում պատվիրել են մոտ 15 տուր-փաթեթներ դեպի Եգիպտոս:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ խորհուրդ էր տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այցելել Եգիպտոս, իսկ արդեն Եգիտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:
 

Թեև Եգիպտոսում խառնակ վիճակ է, սակայն տուր-պատվերներ կան