Դպրոցականը ձերբակալվել է սեփական պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար
04/07/2013 20:00

Դպրոցականը ձերբակալվել է սեփական պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար

ԱՄՆ- ում ոստիկանությունը ձերբակալել է մի անչափահաս աղջկա, ում կասկածում են պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու և տարածելու մեջ: Բանն այն է, որ աղջկա հեռախոսը, որում հայտնաբերվել են անպարկեշտ լուսանկարները, պատահաբար հայտնվել է դպրոցի աշխատակիցների ձեռքում:

Կրթության ոլորտի զգոն աշխատակիցը մանրամասն ստուգել է սմարթֆոնի պարունակությունը և հանդիպել բացահայտ պոռնոգրաֆիկ տեսարաններով լուսանկարներին:

Քննության ընթացքում պարզվել է, որ այդ լուսանկարներն արդեն հասցրել են տեսնել աղջկա 5 համադասարանցիները, ում առաջ նա պարծեցել է իր սեռական փորձառություններով:

Աղջիկը ձերբակալվել է: Հատկանշական է, որ դպրոցականն սկզբում ոչ մի նշանակություն չի տվել իր հեռախոսի հետ կապված այս պատմությանը: Սակայն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքնուրույն է պատրաստել պոռնոգրաֆիկ նյութ:
 

Դպրոցականը ձերբակալվել է սեփական պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար