Այսօր անձրև և սաստիկ քամի է սպասվում
04/07/2013 10:26

Այսօր անձրև և սաստիկ քամի է սպասվում

Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամած եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am-ից: 

Տեղատարափ, առատ տեղումներ են սպասվում հանրապետության արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ արագությամբ, մեծ է նաև կարկուտի հավանականությունը:

Չնայած տեղումներին` օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

Այսօր անձրև և սաստիկ քամի է սպասվում