.jpg)
50 Cent-ին 5 տարվա ազատազրկում է սպառնում
Հայտնի ռեփեր Ջեյմս Ջեքսոնը, ով հանդես է գալիս 50 Cent կեղծանունով, կարող է բանտում հայտնվել: Forbes-ի տվյալներով Ամենահարուստ հիփ-հոփ կատարողին մեղադրանք է առաջադրվել 5 կետով, որոնցից մեկով նա մեղադրվում է նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: 5 տարվա անազատությունից հետո նրան 46 հազար դոլարի տուգանք է սպառնում:
«Ընտանեկան բռնությունը լուրջ հանցագործություն է, մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ անկախ փառքից ու հայտնի լինելուց»,- ասել է Լոս Անջելեսի դատախազը, այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
Դատախազի խոսքով՝ հունիսի 23-ին ռեփերը վիճել է նախկին ընկերուհու՝ Տոլուկ Լեյքի հետ, ով նրանից երեխա ունի: Սկսել է կոտրել նրա տան կահույքն ու կենցաղային իրերը, պատճառել 7100 դոլարի վնաս:
Կինը փակվել է լոգարանում, սակայն ռեփերը կոտրել է դուռն ու մի քանի անգամ հարվածել նրան: Միջամտել են դեպքի վայր ժամանած ոստիկանները: