Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը
05/07/2013 12:11

Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է հանրապետության արևելյան թև և ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետև երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ և արժեքավոր նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը և, ընդհանրապես, հողագործության զարգացումը այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը