Բալոտելլի. «Միլանում» կցանկանայի տեսնել Իբրահիմովիչին»
05/07/2013 18:21

Բալոտելլի. «Միլանում» կցանկանայի տեսնել Իբրահիմովիչին»

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» իր թիմակից Կառլոս Տևեսին խորհուրդ է տվել տեղափոխվել միլանյան ակումբ, սակայն վերջինս գերադասել է «Յուվենթուսը»:

«Մենք ունենք ուժեղ թիմ, սակայն եվրագավաթներում պայքարելու համար հարկավոր է ամրապնդում: Կցանկանայի, որ մեզ մոտ տեղափոխվեր Զլատան Իբրահիմովիչը:

Բացի այդ, բազմաթիվ անգամներ Կառլոս Տևեսին խորհուրդ եմ տվել ընտրել «Միլանը», սակայն նա ինձ չլսեց և տեղափոխվեց «Յուվե»:

Ինչ վերաբերում է Էլ-Շաարավիին, ապա Ստեֆանն ինձ ասել է, որ կմնա: Ինչին ի պատասխան նշել եմ, որ նա ճիշտ որոշում է կայացրել: Այդ առիթով շատ երջանիկ եմ»,- հայտարարել է Բալոտելլին:
 

Բալոտելլի. «Միլանում» կցանկանայի տեսնել Իբրահիմովիչին»