Սյունիքում ավտոմեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը
05/07/2013 18:37

Սյունիքում ավտոմեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը

Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, տուժածներ չկան:

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից ավտոմեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը: 

Սյունիքում ավտոմեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը