Թափառական շները փրկել են 12-ամյա աղջնակին՝ կծոտելով մոլագարին
05/07/2013 17:03

Թափառական շները փրկել են 12-ամյա աղջնակին՝ կծոտելով մոլագարին

Արգենտինայի մայրաքաղաքում թափառական շները փրկել են 12-ամյա աղջնակին, ում վրա հարձակվել է մոլագարը:
Շների օգնությամբ աղջիկը կարողացել է դուրս պրծնել իր վրա հարձակված տղամարդու ճիրաններից:

Վաղ առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին, աղջկա վրա է հարձակվել մի մոլագար, ով փորձել է երեխային քարշ տալ ավելի մեկուսի վայր՝ նրան բռնաբարելու նպատակով: Աղջկա ճիչերն առաջինը լսել են թափառական շները, որոնք էլ շտապել են օգնել նրան:

Շները հարձակվել են տղամարդու վրա և սկսել կծոտել նրան: Պաշտպանվերով հարձակված շներից՝ տղամարդը բաց է թողել աղջկան, ով միանգամից փախուստի է դիմել: Աղջիկն այդ ընթացքում հասնում է առաջին պատահած տունը և ապաստան խնդրում տան տերերից, ովքեր էլ շտապօգնություն և ոստիկանություն են կանչում անմիջապես:

Մանկապիղծին ձերբակալել, սակայն, չի հաջողվել: Ոստիկանությունը զբաղվում է նրա որոնողական աշխատանքներով: Իսկ թափառական շներն Արգենտինայում իսկական հերոսներ են դարձել:
 

Թափառական շները փրկել են 12-ամյա աղջնակին՝ կծոտելով մոլագարին