Եգիպտոսի բանակը երաշխավորել է չխոչընդոտել ընդդիմադիր լինելու իրավունքին
05/07/2013 11:13

Եգիպտոսի բանակը երաշխավորել է չխոչընդոտել ընդդիմադիր լինելու իրավունքին

Եգիպտոսի բանակը երաշխավորել է բնակիչներին թույլատրել իրականցնել իրենց ընդդիմադիր լինելու իրավունքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Այս մասին ասված է Եգիպտոսի զինված ուժերի կողմից ուղարկված հատուկ հաղորդագրության մեջ: Նրանք, սակայն, կոչ են արել քաղաքացիներին զերծ մնալ բողոքի մասսայական ակցիաներից, որոնք կվտանգեն երկրի ազգային անվտանգությունը:

«Զինված ուժերը հավատում են, որ ներելու ունակությունը, Եգիպտոսի ժողովրդի ավանդույթները և հավերժ արժեքները չեն թույլ տա մեզ գլորվել դեպի ատելություն և վրեժ»,- ասել է նա:

 Հիշեցնենք, որ հունիսի 4-ին` Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո ընդդիմադիրների և իշխանամետների բախման արդյունքում մահացել է 30 մարդ:  

Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվել է հունիսի 30-ին: Արդեն մի քանի օր է` այստեղ բազմահազարանոց բողոքի ցույցեր էին տեղի ունենում ընդդեմ գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի:

Նախորդող հրապարակում` Եգիպտոսում հեղաշրջում է տեղի ունեցել. Մուհամեդ Մուրսին ձերբակալված է

Եգիպտոսի բանակը երաշխավորել է չխոչընդոտել ընդդիմադիր լինելու իրավունքին