Ֆիզիկոսներն ապացուցել են եգիպտական զարդերի «երկնային» ծագումը
05/07/2013 18:46

Ֆիզիկոսներն ապացուցել են եգիպտական զարդերի «երկնային» ծագումը

Եգիպտոսի Ալ-Գիրզա քաղաքից ոչ հեռու գտնվող շրջանում բրիտանացի գիտնականները հայտնաբերել են երկաթե զարդեր, որոնք 5000 տարեկան են և «պատրաստված են» երկնաքարից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ զարդերի բաղադրության մեջ կա 30 տոկոս նիկել, որը գոյություն ունի միայն երկնաքարի մեջ:

Իննը մետաղյա կտորները, որոնք հետազոտման հիմք են դարձել, պատկանում են Հերզեյան մշակույթի դարաշրջանին, որը համարվում է եգիպտական հերոգլիֆների ստեղծման շրջանը:

Այս մշակույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա չորրորդ հազարամյակում, սակայն մետաղի ստացման մաիսն առաջին նշումները սկսում են մ.թ.ա 7-րդ դարից:

Որոշ ժամանակ առաջ, հնագետների մեկ այլ խումբ Սուդանում հայտնաբերել էր Կուշ թագավորության 35 բուրգերը:

Թագավորությունը գոյություն ուներ Սուդանում մ.թ.ա IX դարից մինչև մ.թ IX դարը և մեծ ազդեցություն ուներ Հին Եգիպտոսի մշակությանին կյանքի ու զարգացման վրա: 

Ֆիզիկոսներն ապացուցել են եգիպտական զարդերի «երկնային» ծագումը