Փորի հատվածում կուտակված ճարպից ազատվելու գաղտնիքը
05/07/2013 18:00

Փորի հատվածում կուտակված ճարպից ազատվելու գաղտնիքը

Փորի հատվածում կուտակված ավելորդ ճարպից ազատվելու համար պարտադիր չէ բժշկական միջամտության դիմել, ընդամենը կարելի է օգտագործել մթերքներ, որոնք ուղղակիորեն խթանում են ճարպի այրման գործընթացը:

Գոյություն ունի երկու հիմնական հորմոն, որոնք կապված են քաշի հետ: Նրանցից մեկը գրելինն է` պեպտիդի հորմոնը, որն արտադրվում է ստամոքսի մեջ սովը սաստկացնելու համար, դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նվազեցնում օրգանիզմի` ճարպերն այրելու ունակությունը: Մյուս հորմոնը` լեպտինն է, որն ուղեղին ազդանշան է տալիս ախորժակի նվազման մասին և օգնում այրել ավելի շատ կալորիաներ: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց օրգանիզմում լեպտինը քիչ է, ավելորդ քաշ ունեն:

Ավելորդ քաշ ոնեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործվող սննդամթերքի մեջ ավելացրել լոբազգիները: Իսկ կարտոֆիլի սիրահարները պետք է սովորեն այն օգտագործել սառը վիճակում: Սառելուց հետո ընկնում է կարտոֆիլի կալորիականությունն ու այն այլևս անվտանգ է ձեր կազմվածքի համար:

Օգտագործեք եգիպտացորենի հատիկներ (popcorn) և արևածաղիկ, բայց առանց շաքարի կամ ձեթի:

Ճարպը ոչնչացնելու տեսանկյունից` առավել օգտակար են սպիտակ ու կանաչ թեյերը. արդյունավետության համար օրական երկու անգամ պարտադիր օգտագործեք թեյ:

Փորի հատվածում կուտակված ճարպից ազատվելու գաղտնիքը