.jpg)
Հետաքրքիր փաստեր` ամուսնության մասին
Պարզվում է, որ միջինում ամուսնացած զույգերն իրար տրամադրում են 4-10 րոպե օրական:
Մի քանի փաստեր ամուսնության մասին. Մարդկանց 75 %-ը, ովքեր ամուսնանում են իրենց աշխատակցի հետ, սովորաբար բաժանվում են:
25 տարեկանից ցածր տարիքում ամուսնանալը ավտոմատ կերպով բարձրացնում է բաժանությունների ռիսկը: Բաժանվելու ռիսկը բարձր է նաև, երբ աղջիկը մեծ է տղայից, բայց հակառակը այնքան էլ ռիսկային չէ:
Առաջին ամուսնությունից բաժանման հավանակությունը առաջին հինգ տարվա մեջ 20 %-է, տասը տարվա մեջ` 33 %:
Ամուսնացած զույգերն ունեն ավելի ճարպոտ գոտկատեղ, որն ուղեկցվում է սեռական գրավչության և ընդհանուր առողջության նվազմամբ: Ավելին` կողակցի գիրանալու հավանականությունը բարձրանում է 37%-ով, եթե զույգերից մեկը գեր է:
Համեմատած միայնակների` ամուսնացած մարդիկ ավելի քան չորս անգամ շատ խնայողություններ ունեն:
Առաջին համասեռ ամուսնությունը տեղի է ունեցել Հին Հռոմում և առանց քննադատությունների, քանի որ քրիստոնեությունը դեռ պետական կրոն չէր:
1989թ. -ին Դանիան առաջինն էր, որ պաշտոնապես ճանաչեց համասեռամոլ ամուսնությունը:
Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցեցին, որ մարդիկ, ովքեր ամուսնացած են ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացության աստիճանը 15-20 %-ով քիչ են, քան բնակչության այլ խավերի մոտ:
Տղամարդկանց համար ամուսնության մեջ ամենակարևորը ուշադրությունը, վստահությունն ու սերն է, իսկ կանանց համար հոգեկան և ինտելեկտուալ համատեղելիությունը:
Տղամարդկանց համար ամուսնությունից հետո համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են կնոջ հետ համատեղ կյանքում, քան սեռական հարաբերությունները: