Ռեժիսոր Կարեն Շահնազարովն ավտովթարի է ենթարկվել
05/07/2013 15:44

Ռեժիսոր Կարեն Շահնազարովն ավտովթարի է ենթարկվել

«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը ավտովթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք lifenews.ru կայքից: Ավտովթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 11-ի սահմաններում` Մոսկվայի մերձակայքում: Իրար են բախվել Mercedes և Daewoo մակնիշի մեքենաները:

Շահնազարովի Mercedes-ը վնասվել է, սակայն կինոռեժիսորը չի ստացել ոչ մի լուրջ վնասվածք: Նշենք, որ Daewoo մակնիշի մեքենան պատկանում է տաքսի ծառայության: Տաքսիի մեջ այդ պահին ուղևոր չի եղել, իսկ վարորդը` չի տուժել:
 

Ռեժիսոր Կարեն Շահնազարովն ավտովթարի է ենթարկվել