.jpg)
Կարվախալ. «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»
Մադրիդի «Ռեալն» այսօր պաշտոնապես ներկայացրել է թիմի 2-րդ նորեկին: Դա պաշտպան Դանիել Կարվախալն է, ով վերադառնում է հարազատ ակումբ` Լևերկուզենի «Բայերում» հանդես գալուց հետո: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին և բոլոր երկրպագուներին` ինձ վստահելու համար: Սկսած 2002 թ.-ից, երբ առաջին անգամ հագել եմ «Ռեալի» մարզաշապիկը, ես այս ամբողջ ժամանակաշրջանում սպասել եմ այս պահին: Կփորձեմ ամեն ինչ անել` թիմում մնալու համար:
Չեմ ուզում օրինակ ծառայել, սակայն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հանդես գալ «Արքայական ակումբում», կոչ եմ անում շատ աշխատել: Միշտ էլ ասել եմ, որ եթե շատ աշխատեմ, ապա կվերադառնամ:
Բավական լավ բաներ եմ լսել Կառլո Անչելոտտիի մասին: Նա մեծ մարզիչ է, ով կարողանում է ստեղծել հիանալի թիմ»,- նշել է 21-ամյա պաշտպանը: