.jpg)
Գիտնականները պուլպայի աճեցման եղանակ են հայտանբերել
Գիտնականները ատամը սնուցող երակների, արտերիաների և նյարդեր աճեցման եղանակ են հայտնաբերել: Ատամի այդ կենդանի հատվածը կոչվում է պուլպա: Աճեցման ընթացքում պահպանվում են պաշտպանության բոլոր բնական մեխանիզմները:
Այժմ կարիեսի բուժումը կայանում է վնասված պուլպայի հեռացման, նրա շրջափակման և հետագա պլոմբավորման մեջ, ինչը տհաճ և անարդյունավետ միջոց է: Վերջնարդյունքում ամեն ինչ ավարտվում է ատամի հեռացմամբ և պրոթեզավորմամբ:
Նոր տեխնոլոգիայի հայտնաբերմամբ ատամը հնարավոր կլինի վերականգնել՝ այն «ողջ» թողնելով: Գիտնականներն այժմ աշխատում են սպիտակուց պարունակող հիդրոգելի օգնությամբ պուլպայի ռեգեներացիայի վրա: Այս մասին գրում է pravda.ru-ն:
Նշված մեթոդի կիրառման ժամանակ ատամի մեջ ժելատինանման նյութ են ներմուծում, որը նյարդերի, բջիջների և անոթների աճի հիմք է ծառայում: Գիտնականների գնահատականով այս տեխնոլոգիան կարող է կիրառվել հինգ տարի անց: