Ռայոլա. «Իբրահիմովիչը կմնա ՊՍԺ-ի առաջին դեմքը»
05/07/2013 18:47

Ռայոլա. «Իբրահիմովիչը կմնա ՊՍԺ-ի առաջին դեմքը»

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ իր հաճախորդն ու Էդինսոն Կավանին ՊՍԺ-ում հարձակման հիանալի զույգ կկազմեն: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Անկասկած, Իբրան և Կավանին հիանալի զույգ կկազմեն: Բայց Զլատանը, ամեն դեպքում, կմնա թիմի առաջին դեմքը: Անձամբ ես չեմ պատկերացնում Էդինսոնի տրանսֆերը ՊՍԺ, քանի որ «Նապոլին» նրա համար պահանջում է ահռելի գումար` 63 մլն եվրո»,- նշել է Ռայոլան:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն Կավանին փարիզյան ակումբի ղեկավարության հետ պայմանագրի կնքման հարցում եկել է համաձայնության:
 

Ռայոլա. «Իբրահիմովիչը կմնա ՊՍԺ-ի առաջին դեմքը»