Նկարիչը ստեղծել է իրական աղջկա չափերով Բարբի
05/07/2013 18:12

Նկարիչը ստեղծել է իրական աղջկա չափերով Բարբի

Նկարիչ Նիկոլայ Լամմը 3D տպիչի օգնությամբ ստեղծել է իրական աղջկա չափերով Բարբի տիկնիկ: Նկարիչի նպատակը Բարբիի և սովորական կնոջ արտաքինի միջև եղած տարբերությունը ցույց տալն է: Բարբի տիկնիկը շատ նիհար է, անիրական բարակ գոտկատեղով և մանկական չափի ոտքերով: Այն ստեղծում է անառողջ մտքեր աղջիկների և կանանց մոտ՝ իրենց արտաքինի հետ կապված: Ամերիկացի նկարիչը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Բարբի տիկնիկը՝ սովորական կանանց հատուկ բարեմասնություններով:

Եվ այսպես «ռեալ» տիկնիկի այտերը երկու անգամ ավելի թմբլիկ են ստացվել, ոտքերը՝ ավելի կարճ, իսկ գլուխը՝ զգալիորեն փոքր: Մնացած դեպքերում նկարիչը Բարբիի կերպարը՝ դիմահարդարումը, սանրվածքը և լողազգեստը, պահպանել է առանց փոփոխության:



Նկարիչը պատմել է, որ իր այս գործերով ուղղակի փորձել է ապացուցել, որ գեղեցիկ է յուրաքանչյուր կին, նույնիսկ, եթե բարբիական կազմվածք չունի:
 

Նկարիչը ստեղծել է իրական աղջկա չափերով Բարբի