Ռոնալդու. «Մոնակոյի» բախտը բերել է»
05/07/2013 17:27

Ռոնալդու. «Մոնակոյի» բախտը բերել է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի մարզական կարիերան մտադիր է շարունակել «Մոնակոյում»: Այս մասին տեղեկացնում է «A Bola»-ն:

«Մոնակո՞»: Հիմա ես կարող եմ այնտեղ գնալ միայն տոն օրերին, որպեսզի հանգստանամ: Չեմ կարող ասել, որ երբևէ այնտեղ հանդես չեմ գա, բայց հիմա ես երջանիկ եմ Մադրիդում:

Հարկ է նշել, որ ֆրանսիական ակումբի բախտը բերել է, քանի որ նրանք ունեն նման սեփականատեր, ում ներդրումների շնորհիվ էլ հաջորդ մրցաշրջանում հանդես կգան բարձրագույն խմբի առաջնությունում»,- հայտարարել է Ռունալդուն:
 

Ռոնալդու. «Մոնակոյի» բախտը բերել է»