.jpg)
05/07/2013 13:57
Կարկուտը վնասել է Շողակն և Ջրամբար գյուղերի պտղատու այգիները
Հուլիսի 4-ին, ժամը 19.09-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Շողակն և Ջրամբար գյուղերի պտղատու այգիները, տնկարաններն ու ցանքատարածքները: Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: