.jpg)
Կրկին հրդեհ «Սպայկա» ընկերությունում
Այսօր առավոտյան, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:
Հիշեցնենք, որ նույն ընկերությունում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 15-ին: Հայտարարվել էր հրդեհի բարդության «3-րդ» աստիճան: Այրվել էր 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, փրկարարական 2 ջոկատ, արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ և հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար։