.jpg)
Տեղատարափ անձրև կլինի. Հնարավոր է` նաև կարկուտ
Այսօր հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Տեղատարափ, հատկապես առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ, մեծ է կարկուտի հավանականությունը:
Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:
Տաթևում եղանակն առայժմ անբարենպաստ է այցելության համար, սակայն արդեն հուլիսի 6-ից այստեղ կհաստատվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ:
Հուլիսի 5-ին առավոտյան առանց տեղումների, օրվա 2-րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ:
Գիշերը +15+17, ցերեկը +30+32, երեկոյան +24+26: