Աշխատամոլության վատ հետևանքները
05/07/2013 18:43

Աշխատամոլության վատ հետևանքները

Ֆին գիտնականների կողմից երկարատև հետազոտության արդյունքում պարզվել է աշխատաժամերի և մարդու առողջության միջև եղած սերտ կապը: Ստացված արդյունքները լուրջ մտածելու առիթ են հատկապես այն մարդկանց համար, ովքեր սովոր են վերջինը դուրս գալ աշխատավայից:

Պարզվում է` 8 ժամից ավելի աշխատելու դեպքում՝ մարդու մոտ ի հայտ է գալիս սթրես, բարձրանում է արյան ճնշումը, այս ամենին զուգահեռ աշխատանքի ընթացքում օգտագործված անառողջ արագ սնունդն ու սակավաշարժությունը, հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների:

Գիտնականների պնդմամբ, եթե մարդն աշխատավայրում անցկացնում է 8 ժամից ավելի, ապա նրա մոտ 40-80 %- ով ավելի շատ է հավանականությունը հիվանդանալու սիրտանոթային հիվանդություններով:

Մասնագետները եկել են այս եզրահանգմանը` ուսումնասիրելով վերջին 50 տարիների ընթացքում այս ոլորտում արված հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններին մասնակցել են 22 հազար մարդ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Մեծ Բրիտնաիայից և Նիդեռլանդներից:
 

Աշխատամոլության վատ հետևանքները