Հայ շախմատիստները` Համաշխարհային օփենում
06/07/2013 15:03

Հայ շախմատիստները` Համաշխարհային օփենում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Փարիմարյան Նեգիից (Հնդկաստան), Ռեյ Ռոբսոնից և Ալեքսանդր Ֆիշբեյնից (ԱՄՆ): 

Ինչպես հայտնում է armchess.am-ը, գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 1 միավոր: Մրցաշարին մասնակցում է 79 շախմատիստ:

Հայ շախմատիստները` Համաշխարհային օփենում