Ադրբեջանի հիվանդանոցում հակաթույն չլինելու հետևանքով 6-ամյա երեխա է մահացել
06/07/2013 13:53

Ադրբեջանի հիվանդանոցում հակաթույն չլինելու հետևանքով 6-ամյա երեխա է մահացել

Ադրբեջանի Սալյանի շրջանի Շաքարլի գյուղի 6-ամյա բնակչուհի Գյուլնար Դիդարովան մահացել է օձի խայթոցից: Նրա հոր խոսքով` տան բակում խաղալիս երեխային խայթել է գյուրզա տեսակի օձը:

Faktxeber.com-ը գրում է, որ թեև երեխային շտապ կերպով հասցրել են Սալյանի կենտրոնական հիվանդանոց, սակայն, այնտեղ հակաթույն չլինելու պատճառով, երեխան մահացել է: Նախորդ օրը օձի խայթոցից սատկել էր նաև նրանց հավերից մեկը:

Նշվում է, որ օձերը գյուղում հայտնվել են այն բանից հետո, երբ մոտակա հանդում շուրջ հազար հեկտար տարածք հրդեհի ճարակ է դարձել: 

Ադրբեջանի հիվանդանոցում հակաթույն չլինելու հետևանքով 6-ամյա երեխա է մահացել