.jpg)
06/07/2013 20:09
Միքայել Հակոբովը` Վիլյանդիում
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացվող Իլմար Ռաուդի 47-րդ հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում է 70 շախմատիստ: