Եգիպտոսում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 30-ի
06/07/2013 11:53

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 30-ի

Եգիպտոսի «գահընկեց» արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի ունեցող ընդհարումների պատճառով զոհվածների թիվը հասել է 29-ի: Այս մասին փոխանցում է «Ռոսբալտ» լրատվական կայքը, հավելելով, որ 17 մարդ զոհվել է ուրբաթ օրը երեկոյան, Կահիրեում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 12 մարդ է զոհվել Ալեքսանդրիայում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ, իսկ 368 մարդ վիրավորվել է:

Ինչպես փոխանցում է «Գազետա ռուն», գիշերը հայտնի է դարձել «Մուսուլման եղբայրների» գլխավոր ուսուցչի տեղակալ Հեյրաթ աշ-Շաթիրի ձերբակալության մասին:

Եգիպտոսում ընդհարումները սրվել են ուրբաթ երեկոյան: Անկարգությունները սկսվել են «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիայի ելույթից հետո, ով կոչ էր արել հասնել «բոլոր եգիպտացիների նախագահ» Մուրսիի ազատ արձակմանը: Նշենք, որ ինքը Բադիան ավելի վաղ զինվորականների կողմից հսկողության տակ էր վերցվել:
 

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 30-ի