.jpg)
Մեծ Բրիտանիայի Եվրամիության վերաբերյալ հանրաքվեն առաջ է շարժվում
Մեծ Բրիտանիան ևս մեկ քայլ կատարեց Եվրամիությունից դուրս կամ ներս գալու համար:
Նախօրեին պառլամենտականները միաձայն կողմ քվեարկեցին 2017թ.-ի վերջին Եվրամիության շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագծին:
Օրինագիծը նախաձեռնել էր պահպանողական պատգամավոր Ջեյմս Վարթոնը, որին աջակցում էր նաև վարչապետ Դևիդ Քեմերոնը: Լեյբորիստնորը բոյկոտեցին քվեարկությունը:
Թեժ բանավեճում, որտեղ գերակշռում էին եվրոսկեպտիկները, Արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը պաշտպանեց օրինագիծը, որը, ըստ նրա, մարդկանց հնարավորություն է տալիս որոշել Մեծ Բրիտանիայի առաջ ծառացած ամենակարևոր հարցերից մեկը:
Օրինագիծն այժմ պետք է քննարկվի Լորդերի պալատում՝ Բրիտանիայի ոչ ընտրովի 2-րդ պալատում: