.jpg)
Մխիթարյանը «Բորուսիայի» հետ պայմանագիր է ստորագրել 3+1 տարբերակով
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եռամյա պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: Գերմանիայի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 27,5 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ, բացի «Բորուսիայից», տաղանդաշատ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև Մախաչկալայի «Անժին», անգլիական «Լիվերպուլը», ֆրանսիական ՊՍԺ-ն և մի շարք այլ եվրոպական ակումբներ: