Մոլդովայի օմբուդսմենն իրեն լավ է զգում և հանգիստ լքել է Երևանը (Բացառիկ)
06/07/2013 20:58

Մոլդովայի օմբուդսմենն իրեն լավ է զգում և հանգիստ լքել է Երևանը (Բացառիկ)

ՀՀ Ազգային ժողովում սկանդալային հայտարարութամբ աչքի ընկած Մոլդովան ներկայացնող փաստաբան Աուրելիա Գրիգորիուն երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի ավարտից հետո հրաժարվել է լքել Երևանը մոլդովական պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են «Ani Plaza» հյուրանոցի աշխատակիցները, որտեղ էլ մնում էր Աուրելիա Գրիգորիուն:

Տեղեկատվության համաձայն, այսօր Երևանի ժամանակով 12:06-ին Գրիգորիուն հանձնել է իր սենյակը և Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդեքս Պրունարիու և մեր երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ լքել է հյուրանոցն ու մեկնել անհայտ ուղղությամբ: Այս ամենը ֆիքսվել է հյուրանոցի տեսախցիկներով:

Հիշեցնենք հուլիսի 4-ին Ազգային Ժողովում միջազգային խորհրդաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ Մոլդովան ներկայացնող փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն ի պաշտպանություն Արդբեջանի ելույթ է ունեցել, որում Հայաստանը որակել է իբրև «ագրեսոր», որն էլ անմիջապես արձագանք է ստացել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և ՍԴ նախագահի կողմից: 

Մոլդովայի օմբուդսմենն իրեն լավ է զգում և հանգիստ լքել է Երևանը (Բացառիկ)