.jpg)
Մոյես. «Ռունին չի վաճառվում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևրիդ Մոյեսը խոսել է թիմում Ուեյն Ռունիի ապագայի մասին: Դեռ անցած մրցաշրջանի վերջում 27-ամյա ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել փոխել ակումբը, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Չելսին» ու լոնդոնյան «Արսենալը»: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը չի պատրաստվում բաժանվել նրանից:
«Ռունին չի վաճառվում: Նա կշարունակի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռունիի հետ հանդիպել ենք մի քանի անգամ, քննարկել նրա ապագային վերաբերող հարցերը և, վերջապես, նման որոշում կայացրել»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Մոյեսը: