Նեստա. «Ռեալում» Անչելոտտին կդիմանա ճնշմանը»
06/07/2013 16:50

Նեստա. «Ռեալում» Անչելոտտին կդիմանա ճնշմանը»

Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին` միաժամանակ խոստովանելով, որ մինչ այժմ դիտում է իր նախկին թիմի մասնակցությամբ բոլոր հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Կառլո Անչելոտտին հարմար տարբերակ է «Ռեալի» համար: Չեմ կասկածում, որ նա կկարողանա դիմանալ այն ճնշմանը, որը նրա վրա կգործադրվի Իսպանիայում:

Ինչ վերաբերում է իմ նախկին թիմին, ապա տհաճ է տեսնել, որ միլանցիները ֆինանսական խնդիրներ ունեն: Այս թիմը միշտ էլ կարողացել է իրեն թույլ տալ մեծ գնումներ, բայց հիմա բոլորովին այլ ժամանակներ են: Մինչ այժմ հետևում եմ «Միլանի» մասնակցությամբ բոլոր խաղերին և միշտ էլ կմնամ այս թիմի երկրպագուն»,- հայտարարել է Նեստան:

Հիշեցնենք, որ Ալեսանդրոն ներկայումս հանդես է գալիս ՄԼՍ-ի «Մոնրեալ Իմպեկտ» թիմում: