Պալկին. «Մոտ ժամանակներս կարող ենք ինչ-որ բանի հասնել Մխիթարյանի հարցում»
06/07/2013 14:48

Պալկին. «Մոտ ժամանակներս կարող ենք ինչ-որ բանի հասնել Մխիթարյանի հարցում»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ֆուտբոլիստների արտահոսքն անխուսափելի գործընթաց է: Բայց մենք գիտակցում ենք, որ գտնվում ենք նոր թիմի ձևավորման փուլում: Եվ մեր առջև խնդիր է դրված «Շախտյորին» ավելի ուժեղ դարձնել: Մեզ համար չափանիշը ոչ թե ֆուտբոլիստի անունն է, բարձր գինը, որը, թվում է, խոսում է վարպետության ու լուրջ ձեռքբերումների մասին: Գլխավորն արդյունավետությունն է, որպեսզի ֆուտբոլիստը տվյալ փուլում օգուտ տա թիմին: Ուստի նորեկների ազգության ու մոտավոր գնի մասին խոսելը ժամանակավրեպ է: Թիմի ձևավորման աշխատանքն ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ասեմ, որ ես նրա հետ չեմ խոսել: «Բորուսիան» նրա համար առաջարկում է 25 մլն: Դա չի բավարարում մեզ, բայց մենք շարունակում ենք բանակցել գերմանական ակումբի հետ: Միանգամայն ռեալ է, որ մոտ ժամանակներս կարող ենք ինչ-որ բանի հասնել:

Արդյոք Մխիթարյանը «Բորուսիայի» հետ համաձայնեցրե՞լ է անձնական պայմանագրի կետերը: Ես ոչինչ չգիտեմ: Հենրիխն ակումբ չի զանգահարել, ես չեմ խոսել նրա գործակալի հետ»,- ասել է Պալկինը:

Պալկին. «Մոտ ժամանակներս կարող ենք ինչ-որ բանի հասնել Մխիթարյանի հարցում»