Պերմում հիվանդին ծեծելով սպանած բժիշկը հոգեբուժարանում է
06/07/2013 14:32

Պերմում հիվանդին ծեծելով սպանած բժիշկը հոգեբուժարանում է

Պերմի հիվանդանոցում վիրահատությունից հետո հիվանդին ծեծած անեսթեզիոլոգը շտապ տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Նրան հիվանդանոց են տեղափոխել «սուիցիդալ պատրասվածություն» ախտորոշմամբ: Նրան տեսակցելու եկած կոլեգաները նրա մոտ նկատել են ինքնասպանությանը պատրաստվող մարդու բոլոր նախանշանները: 

Բժիշկը հոգեբուժարանում կանցկացնի 3 օր, և կընդունի ուժեղ հոգեմետ դեղեր:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն լրատվամիջոցի հետ զրույցում բժիշկը հայտնել էր, որ դեպքը պատահել է գերհոգնածության պատճառով: «Մենք շատ երկար էինք չարչավել, որ այդ հիվանդին ոտքի կանգենցնենք, իսկ նա շնորհակալության որևէ խոսք չասաց»,-ասել էր նա:

Նախորդող հրապարակում` Պերմում անեսթեզիոլոգը ծեծելով սպանել է հիվանդին (Տեսանյութ)

Պերմում հիվանդին ծեծելով սպանած բժիշկը հոգեբուժարանում է