.jpg)
5 միջոց` արևայրուքից պաշտպանվելու համար
Ամռանը աղջիկների մեծ մասը շտապում է լողափ` հարթ ու գեղեցիկ արևայրուք ստանալու համար: Բայց կան մարդիկ, ովքեր չեն սիրում արևայրուքը: Բժիշկների հավաստմամբ` արևայրուքի հարցում էլ կան սահմանափակումներ, և արևի տակ երկար մնալը վտանգավոր է առողջության համար:
Ներկայացնում ենք 5 միջոց` արևայրուքից խուսափելու համար:
1. Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուկ
Ամռանը պետք է spf-50 կամ spf-75, 80 ինդեքսով քսուկ: Աշխատեք չմոռանալ մարմնի վրա որևէ հատված: Լողալուց անմիջապես հետո պետք է չորացնել ողջ մարմինը ջրից: Նման քսուկ պետք է քսել օրական 2-3 անգամ: Պետք է այն օգտագործել նաև առավոտյան և անգամ երեկոյան:
2. Հագուստ
Կրեք ամառային փակ հագուստ` բաց գույն ունեցող: Կարող եք կրել լայն եզրեր ունեցող գլխարկ` չմոռանալով կրել արևային ակնոցներ, իսկ բարդույթներ չունեցողները կրում են անձրևանոց:
3. Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը պետք է խառնել ջրի հետ և այդ հեղուկը քսել դեմքին և մարմնի այն հատվածներին, որոնք ուղակի ենթարկվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին:
4. Մարմնի սքրաբ
Շաբաթը մեկ անգամ պետք է մարմնին սքրաբ օգտագործել` դրա մեջ ավելացնելով կիտրոնի կամ մաղադանոսի հյութ:
5. Սնունդ
Մաշկը պետք է պաշտպանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ոչ միայն դրսից, այլև ներսից: Դրա համար անհրաժեշտ է շատ ուտել լիկոպենով հարուստ սննդամթերք, որը պաշտպանում է մաշկը արևայրուքից: Բացի այդ, պետք է օգտագործել տոմատի մածուկ, սեխ, ամենատարբեր հատապտուղները և խմել կանաչ թեյ: