«Իսկական» սեր զգում է երկրագնդի առնվազն 22 տոկոսը
06/07/2013 21:10

«Իսկական» սեր զգում է երկրագնդի առնվազն 22 տոկոսը

Գիտնականներն ապացուցել են`  սերը տարածված հիվանդություն է, որը չունի դեղորայքային բուժում, և օգնել մարդուն, ով տառապում է սիրային անհաջողություններից, անհնար է: Հոգեբանները համոզված են, որ այսպես կոչված «իսկական» սեր զգում է երկրագնդի առնվազն 22 տոկոսը, և նրանց 98 տոկոսի մոտ զգացմունքն անպատասխան է: 

Ըստ հետազոտողների` ժամանակակից մարդը չունի ժամանակ վեհանձն ու երկնային զգացմունքների համար: Կյանքի ընթացքը դարձել է միօրինակ` տուն-աշխատանք-տուն, մարդիկ դարձել են եսասեր` իրենցից բացի ոչ մեկին չսիրելու գիտակցությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ սիրահարվածն ամեն ինչ անում է իր սիրո օբյեկտի համար` սիրած մարդուն ամենաերջանիկը դարձնելու ձգտումով: Իսկ այս վերաբերմունքը հանգում է նրան, որ մարդու բարությունից ու զիջման գնալու պատրաստակամությունից սկսում են օգտվել նրանք, ում սիրում են: Աստիճանաբար այս վիճակը հոգնեցնում է հենց սիրողին:

Նման մարդուն շատ շուտ դադարում են արժեվորել, դադարում են ուշադրություն դարձնել նրա անձնական հետաքրքրություններին, պահանջմունքներին և շուտով սկսում են ուղղակի չնկատել:

Ցավալի է, բայց սա է մարդկային հոգեբանությունը, որի հետ ոչինչ անել հնարավոր չէ:
 

«Իսկական» սեր զգում է երկրագնդի առնվազն 22 տոկոսը