.jpg)
08/07/2013 16:43
Ավետիք Գրիգորյանը բաժանեց 1-4-րդ տեղերը
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուռնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի և Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր: