Գազի արտահոսքից մեքենայում հրդեհ է բռնկվել
08/07/2013 12:38

Գազի արտահոսքից մեքենայում հրդեհ է բռնկվել

Նախօրեին, ժամը 22.58-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ դեմքի շրջանում առաջին կարգի այրվածքներով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աթարբեկյան փողոցի թիվ 87 տան բնակիչ Արթուր Մինասյանը (ծնվ. 1967թ.): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Ավելի ուշ, ստանալով համապատասխան բուժօգնություն, Արթուր Մինասյանը դուրս է գրվել հիվանդանոցից: 

Ժամը 00.33-ին պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչից էլ վարորդը ստացել է առաջին կարգի այրվածքներ: 

Գազի արտահոսքից մեքենայում հրդեհ է բռնկվել