.jpg)
Բենդտները կարող է տեղափոխվել «Մալագա»
«Արսենալի» դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներն այժմ Իսպանիայում է: Ինչպես հայտնում է AS-ը, նրան շաբաթ օրը տեսել են Կոստա դել Սոլում:
Հաստատապես կարելի է ասել, որ 25-ամյա հարձակվողը կհեռանա լոնդոնյան ակումբից: «Արսենալը» պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը 3 մլն եվրոյով:
Խնդիր կարող է ծագել միայն ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Նա ստիպված կլինի ընդունել աշխատավարձի նկատելի կրճատման առաջարկը, քանզի «Մալագան» պատրաստ չէ նրան այնպիսի գումարներ վճարել, որոնք Բենդտները ստացել է անգլիական Պրեմիեր լիգայում: