Դոնալդ Տուսկ. Լեհաստանը չի միանա եվրոգոտուն մինչև 2019 թ.
08/07/2013 15:40

Դոնալդ Տուսկ. Լեհաստանը չի միանա եվրոգոտուն մինչև 2019 թ.

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա եվրոգոտուն՝ մինչև 2019թ.-ը:

Վարչապետի խոսքով, եվրագոտուն միանալու համար անհրաժեշտ է խորհրդարանի 2/3-ի համաձայնությունը՝ սահմանադրության փոփոխության համար:

«Մենք այժմ չունենք այդ մեծամասնությունը և, կարծում եմ, մենք չենք ունենա այն նաև հաջորդ խորհրդարանում»,- ասել է Տուսկը:

Նշենք, որ խորհրդարանում ընդդիմադիր պահպանողականների՝ եվրոյին միանալու առաջարկի մերժումից հետո կառավարությունը չկարողացավ ապահովել մեծամասնություն խորհրդարանում՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար:

EUobserver-ի փոխանցմամբ, Տուսկի հայտարարությունը փաստում է, որ Լեհաստանի հաջորդ խորհրդարանում, որի ընտրությունները նախատեսված են 2015թ.-ին, ևս չի ապահովվի եվրոյի գոտուն միանալու գործընթացը և այն կհետաձգվի մինչև 2019թ.:

38 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որն անդամակցել է Եվրամիությանը 2004թ.-ին, պարտավորվել է միանալ եվրագոտուն: Սակայն անդամակցության համար Եվրամիության կողմից վերջնաժամկետ չի սահմանվել: 

Դոնալդ Տուսկ. Լեհաստանը չի միանա եվրոգոտուն մինչև 2019 թ.