40 տարի անց Երկրագնդի վրա սով է սպասվում
08/07/2013 15:48

40 տարի անց Երկրագնդի վրա սով է սպասվում

2050թ.-ին Երկրագնդի վրա բնակչության թվաքանակի աճի պատճառով կարող է սով սկսվել, իսկ սննդի պակասություն առաջինը կզգան Չինաստանը և Հնդկաստանը:

Dni.ru-ի փոխանցմամբ, փորձագետները հայտարարել են, որ 2050թ.-ին Երկրագնդի վրա սննդի պաշարները գրեթե սպառված են լինելու:

Այդ թվականին բնակչությունը կավելանա ևս 2.5 միլիարդով և կհասնի 9.6 միլիարդի:

Միջազգային փորձագետները նշել են, որ համաշխարհային սովից խուսափելու համար աշխարհը պետք է լուծի 5 հիմնական խնդիր:

Պետք է հրաժարվել բիովառելիքի արտադրությունից, բարձարցնել բերքատվությունը, կատարելագործել պարարտանյութերի որակը, նվազեցնել մսի օգտագործումը և կրճատել սննդային թափոնները ամբողջ աշխարհում:
 

40 տարի անց Երկրագնդի վրա սով է սպասվում