.jpg)
08/07/2013 17:20
Ամերիկացի ֆերմերը 6000 կաղնի է տնկել՝ կնոջ հիշատակին
Այս հաստաբուն կաղնիների այգին, որը ձևավորվել է 17 տարի առաջ, ագարակատեր Ուինստոն Հաուզի մտահաղացումն է` նվիրված կնոջ` Ջենեթի, հիշատակին: Նրանք ապրել են երջանիկ ու սիրով լի 33 տարի, բայց արդեն 17 տարի է, ինչ Ուինստոնը կնոջ առկայությունը զգում է 6000 կաղնիների պուրակում:
Տղամարդը պատմում է, որ հաճախ է գալիս, նստում այս գեղեցիկ սրտի կենտրոնում և զգում անցյալի ներկայությունը: