Bild. Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Դորտմունդում
08/07/2013 17:39

Bild. Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Դորտմունդում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Դորտմունդ` «Բորուսիայի» հետ պայմանագիր ստորագրելու համար: Ըստ գերմանական «Bild»-ի` Մխիթարյանը, ով կոչված է փոխարինելու հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գետցեին, տեղի ժամանակով ժամը 12:01-ին եղել է հիվանդանոցում` բուժզննման ենթարկվելու համար, իսկ այնտեղից դուրս է եկել 90 րոպե հետո:

Աղբյուրը հիշեցնում է, որ «հայկական հրթիռն» Ուկրաինայի առաջնությունում 25 գոլի հեղինակ է դարձել: Իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորի» հետ առաջին հանդիպումից հետո «Բորուսիայի» մարզչական շտաբը տպավորված է եղել Մխիթարյանի արագությամբ ու տեխնիկայով:

Bild. Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Դորտմունդում