Շրջաններում սպասվում է թույլ անձրև
08/07/2013 10:23

Շրջաններում սպասվում է թույլ անձրև

Այսօր օրվա մեծ մասն ամբողջ տարածում կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է ամպամածության ավելացում և թույլ անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Տաթևում կդիտվի առանց տեղումների, հրաշալի եղանակ, բարենպաստ է բնության գրկում անցկացնելու համար:

Օդի ջերմաստիճան էապես չի փոխվի: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան դեմ սպասվում է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է անձրև, քամի 13-15մ/վրկ:
Ցերեկը +33+35, երեկոյան +24+26:

Շրջաններում սպասվում է թույլ անձրև