Մինսկի բնակիչը ողջ է մնացել՝ ցած ընկնելով 16 հարկանի շենքից
08/07/2013 17:28

Մինսկի բնակիչը ողջ է մնացել՝ ցած ընկնելով 16 հարկանի շենքից

Մինսկի բնակիչը, բարձրահարկ շենքի 16-րդ հարկից ցած ընկնելով, հրաշքով է փրկվել՝ ընկնելով 4-րդ հարկի մակարդակի վրա տեղադրված օդափոխիչի:

Interfax գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը կենդանի է մնացել, իսկ դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ տուժածին դուրս են բերել հորից:

1950 թ.-ին ծնված տղամարդը ոչ մի վնասվածք չի ստացել և հոսպիտալացման կարիք չունի:

 

Մինսկի բնակիչը ողջ է մնացել՝ ցած ընկնելով 16 հարկանի շենքից