Աֆրիկայում 300 հազար երեխաներ միաժամանակ մաքրել են ատամները
08/07/2013 16:35

Աֆրիկայում 300 հազար երեխաներ միաժամանակ մաքրել են ատամները

Աֆրիկայում երեխաները ատամների համաժամանակյա մաքրման ռեկորդ են սահմանել: Այս մասին գրում է Sky News-ը:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 հազար աշակերտ նիգերիական 300 դպրոցներից: Ակցիան տեղի է ունեցել ատամնաբույժների ասոցիացիայի նախաձեռնությամբ, ովքեր այս ճանապարհով փորձել են սովորեցրել երեխաներին ճիշտ մաքրել ատամները:

Նշենք, որ ատամների համաժամանակյա մաքրման նախկին ռեկորդը սահմանվել էր 2007թ.-ին ` Հնդկաստանում: Հնդկական ակցիային մասնակցել էր 117003 մարդ:

Աֆրիկացի երեխաների ռեկորդը դեռևս չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս պահին նախապատրաստվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Աֆրիկայում 300 հազար երեխաներ միաժամանակ մաքրել են ատամները