.jpg)
Մույժնիեկս. Թուրքիայի ոստիկանության գործողությունները չպետք է անպատիժ մնան
«Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության անհամաչափ գործողությունները պետք է ամբողջությամբ հետաքննվեն և մեղավորները պետք է համապատասխան պատիժ ստանան»,- այս մասին այսօր Ստրասբուրգում հայտարարեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը՝ ամփոփելով Անկարա և Ստամբուլ կատարած 5-օրյա այցի արդյունքները:
Այցի ընթացքում հանձնակատարի օրակարգում եղել են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերը և Գեզի այգու իրադարձությունները:
Հանձնակատարը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, անվտանգության ուժերի սխալ գործողությունների անարդյունավետ քննությունն արդեն իսկ համարվում է մարդու իրավունքների խախտում, և որ Թուրքիան ՄԻԵԴ կողմից բազմիցս դատապարտվել է հենց այս պատճառով:
«Թուրքիայում ցուցարարների և կառավարական ուժերի միջև ստեղծված անդունդը լցնելու համար անհրաժեշտ է անվտանգության ուժերի գործողությունների անկախ և արդյունավետ հետաքննություն՝ Ստրասբուրգի դատարանի համապատասխան ուղեցույցների հիմքով»,- ասաց հանձնակատարը:
Հանձնակատարը միաժամանակ նշում է, որ ցուցարարներ կողմից բռնության դեպքերը ևս պետք ուսումնասիրվի:
Ժողովրդավարական պետության համար առաջնային է իր քաղաքացիների վստահությունը, որ իրավապահ մարմիններն անպատժելի չեն: