Մայքլ Ջեքսոնի դուստրը հոգեկան խնդիրներ ունի. Նրան հատուկ դպրոց կուղարկեն
08/07/2013 12:13

Մայքլ Ջեքսոնի դուստրը հոգեկան խնդիրներ ունի. Նրան հատուկ դպրոց կուղարկեն

Հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնի դստերը` Փերիսին հատուկ դպրոց են ուղարկելու` նրան համակարգչից կտրելու համար: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Աղբյուրի վկայմամբ` 15-ամյա աղջկան կտեղավորեն «դժվար դեռահասների» համար նախատեսված դպրոցում Կալիֆորնիայի ինստիտուտում բուժումը ավարտելուց հետո: 

Նա այստեղ կգտնի այնքան ժամանակ, մինչև նրա մոտ ամբողջովին չանցնի ընկճախտը:

Այս որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ Փ. Ջեքսոնը որոշել է կտրել երակները` իմանալով, որ ինքն ու եղբայրը տարբեր հայրերից կարող են լինել: 

Հարազատների կարծիքով` աղջկա հոգեկան առողջության վրա վատ ազդեցություն է թողնում ինտերնետը, իսկ լրատվամիջոցների անդրադարձերը այս թեմային կործանարար ազդեցություն են ունենում նրա վրա:

Նախորդող հրապարակում` Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

Մայքլ Ջեքսոնի դուստրը հոգեկան խնդիրներ ունի. Նրան հատուկ դպրոց կուղարկեն