Ավտոտեսուչը կանգնեցրել է Պետրոս Ղազարյանի մեքենան՝ տեխզննման կտրոնի համար
08/07/2013 17:46

Ավտոտեսուչը կանգնեցրել է Պետրոս Ղազարյանի մեքենան՝ տեխզննման կտրոնի համար

Քիչ առաջ Aysor.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ավտոտեսուչը կանգնեցնում հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի ավտոմեքենան: Պ. Ղազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ավտոտեսուչը իրեն կանգնեցրել էր խախտում անելու կասկածանքով, սակայն ինքը ապացուցել է, որ որևէ խախտում չի արել: Հարցին` ձեզ ճանաչե՞ց այդ ոստիկանը և, ընդհանրապես, հաճախ են ճանաչում ավտոտեսուչները, Պ. Ղազարյանը պատասխանեց՝ «ոչ թե հաճախ, այլ միշտ»:

Հարցին` իսկ դա որևէ արտոնություն իրեն տալի՞ս է, Պ. Ղազարյանը նշեց. «Ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը»: Ճշտող հարցին` օրինակ, որ կարողացել է համոզել ոստիկանին իրեն բաց թողնել, նա պատասխանեց. «Խախտում չի եղել: Ես բացատրեցի ոստիկանին, որ խախտում չկա և նա ինձ բաց թողեց»,- ասաց նա:

Aysor.am-ի տեղեկություններով` ոստիկանը Պ. Ղազարյանը կանգնեցրել է տեխզննման կտրոնը անտեսանելի տեղում փակցված լինելու համար: Պ. Ղազարյանը, հավանաբար, այս դեպքից հետո կհորդորի բոլոր վարորդներին տեսանելի տեղում փակցնել այդ կտրոնը:

Ավտոտեսուչը կանգնեցրել է Պետրոս Ղազարյանի մեքենան՝ տեխզննման կտրոնի համար