Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Վալերի Ֆարիզովը
08/07/2013 16:51

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Վալերի Ֆարիզովը

Այսօր Մոսկվայի Մեշանյան դատարանում որոշում է կայացվել Ռուսաստանից արտաքսել 44-ամյա «օրենքով գող» Վալերի Ֆարիզովին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Վալերա Թբիլիսկի:

Նրան մեղադրում են ՌԴ-ի միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ: Ֆարիզովը 2004թ.-ից Ռուսաստանի տարածքում էր բնակվում անօրինական անձնագրով:

«Օրենքով գողը» ձերբակալվել էր նախօրեին Մոսկվայում` քրեական հետախուզության աշխատակիցների կողմից` «Զասլոն-1» հատուկ գործողության ընթացքում:

Նա այս պահին գտնվում է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված մեկուսարանում:

2010թ.-ին Թբիլիսկիին ձերբակալել էին թմրանյութերի անօրինական պահպանման համար և նա 9 ամիս էր անցկացրել Բուտիրկայի բանտում:

1990-ական թթ.-ին Վալերան իր եղբոր` Նոնո Ֆարիզյանի հետ, չնայած Դեդ Հասանի հետ ունեին միևնույն եզդիական արմատները, միացել էր Դեդի հակառակորդ Ռուդիկ Բակինսկիի ճամբարին:

Ռուդիկի սպանությունից հետո Ֆարիզովը կարողանում էր հարթել հարաբերությունները Դեդ Հասանի հետ:

Վերջերս Ֆարիզովը խաբեությամբ սխոդկայի էր հրավիրել «օրենքով գողեր» հայր և որդի Ասատրյաններին, որոնց դաժանաբար ծեծել էին Դեդ Հասանի կողմնակիցները:

 

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Վալերի Ֆարիզովը