Հակոբովի հաջողությունը Վիլյանդիում
08/07/2013 17:52

Հակոբովի հաջողությունը Վիլյանդիում

Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացված Իլմար Ռաուդի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստին շնորհվեց երկրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հակոբովի հաջողությունը Վիլյանդիում